Աշխատանքային միգրանտները պետք է մնան Ռուսաստանում՝ խստորեն պահպանելով իրենց աշխատանքային պայմանագրերի պայմանները, իսկ աշխատանքն ավարտելուց հետո լքեն երկիրը՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ըստ նրա՝ այդ միջոցառումը կօգնի կանխել բախումները և մեղմել հասարակության մեջ լարվածությունը։               
 

Այն, ինչ կատարվում է երկրում, չափազանց օրինաչափ երևույթ է

Այն, ինչ կատարվում է երկրում, չափազանց օրինաչափ  երևույթ է
17.10.2025 | 12:40

Այս բոլոր պրոցեսները, անխտիր, առանց բացառության, տեղի են ունեցել բոլոր այն երկրներում, որոնք պարտություն են կրել:

Մեզ մոտ մի փոքր ավելի սուր է ընկլումը, որովհետև Հայաստանի վրա ոչ -ոք չի հարձակվել, բայց պատերազմի կողմ ենք, այն էլ պարտված կողմ:

Նման իրավիճակից դուրս գալու մի միասնական, վաղուց հայտնի դեղատոմս կա՝ ընդունել պարտությունը:

Ընդունել պարտությունը, նշանակում է անաչառ քննել պատճառները և պատժել մեղավորներին:

Բոլորին անխտիր:

Մինչև դա չարվի, դուրս չենք գալու կռունկների «շաղված երամի» այս վիճակից։

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3506

Մեկնաբանություններ